

Ընկղմվիր բնական համերի մեջ «ArtsakhBio» -ի հետ
«ArtsakhBio»՝ նոր արտադրանք գյուղատնտեսական արդյունաբերության մեջ՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա:
Ընկերությունը առաջարկում է արտադրանքի լայն տեսականի, որը բաղկացած է էկոլոգիապես մաքուր բանջարեղենի պահածոներից և բազմատեսակ հատապտուղներից ու մրգերից պատրաստված ջեմերից ու հյութերից:
Մեզ մոտ կտրականապես արգելված է քիմիական կոնսերվանտների, արոմատիզատորների և գունանյութերի օգտագործումը:

Հաճախորդների արձագանքները
Վարդուհի Կիրակոսյան
Ինձ համար կարեւորագույն հարցն այսօր երեխաներիս մաքուր սնունդ ապահովելն է: Բազմիցս օգտվել ենք այս արտադրանքից ու շատ գոհ են ենք եւ ես, եւ ընտանիքիս անդամները: Ի դեպ գներն էլ բավականին մատչելի են:
Մարիամ Սամվելյան
Խոսվեց տատիկի պահածոներից, ես էլ հիշեցի: Այս պահածոները ինձ էլ են հիշեցնում երջանիկ մանկությունս: Ասեմ ամենակարևորներից մեկի մասին: Տատիկիս պատրաստած դոշաբը մեզ համար և հակաբիոտիկ էր, և հազի դեղ: Այդ դոշաբից ես ոչ մի տեղ չէի կարողանում գտնել: «Արցախ Բիո»-ն, ինձ հուսախաբ չարեց: Հիմա երեխաներս էլ դեղերի փոխարեն միայն դոշաբ են խմում ու շատ գոհ ենք արդյունքից:
Արփինե Բեգլարյան
Երկար ժամանակ մտածում էի, գրել, թե չգրել, բայց հետո մտածեցի, որ չգրելով միայն վատություն կանեմ իմ հայրենակիցներին: Քանի որ շատերը այդպես էլ չեն իմանա, թե ինչ հիանալի և համեղ պահածոներ է արտադրում «Արցախ Բիո»-ն : Ես շատ եմ աշխատում և ժամանակ չունեմ ինքս պահածոներ փակելու, համ էլ վերջին ժամանակները շատ են խոսում տնային պայմաններում փակված պահածոների վտանգավորության մասին: Փառք Աստծո ես գտել եմ իմ փրկությունը: «Արցախ Բիո»-ն մեզ մատուցում է անփոխարինելի ծառայություն: Մաքուր է, համեղ, առանց կոնսերվանտների և ճիշտն ասած՝ շատ է հիշեցնում տատիկիս փակած պահածոները: Այնպես, որ ես կարծում եմ, դրանք պատրաստված են ոչ միայն բարձր տեխնոլոգիաներով, այլ նաև մեծ սիրով:
Սամվել Դանիելյան
Մի քանի տարի է, աշխատանքի բերումով ապրում եմ արտասահմանում, բայց երբեք չեմ կորցնում կապը հայրենիքիս հետ: Չէ որ, այն ամենը, ինչ հայկական է, ամենալավն է: Հնարավորության դեպքում օգտվում ենք հայկական արտադրության սննդամթերքներից: Առաջին անգամ պատահաբար գնեցի «Արցախ Բիո»-ի մուրաբաներից, որպեսզի երեխաներս հիշեն Հայաստանի մրգերի անփոխարինելի համը: Անկեղծ ասած՝ Արցախի մրգերի համը գերազանցեց մեր սպասելիքները: Այդ օրվանից մենք օգտվում ենք միայն այս գործարանի արտադրանքից: Ամեն ինչ շատ համեղ է: Շնորհակալ ենք «Արցախ Բիո»-ին, որ նույնիսկ արտասահմանում հնարավորություն ունենք վայելելու մեր հայրենիքի մրգերից ու բանջարեղեններից պատրաստված համեղ կերակուրներ:
Կարինե Վարդանյան
Բոլորս էլ գիտենք, որ ներկայումս շատ դժվար է գտնել էկոլոգիապես մաքուր սնունդ: Ամեն ինչ հագեցած է կոնսերվանտներով և բազմատեսակ քիմիական հավելումներով:
Երբ առաջին անգամ տեսա «Արցախ Բիո»-ի գովազդը, անկեղծ ասած ինձ մոտ կասկածներ կային, բայց, երբ արդեն օգտվեցի նրանց արտադրանքից, բոլոր կասկածներս ցրվեցին: Այն շատ համեղ է և ընդհանրապես չունի կոնսերվանտներով լի սննդի հոտ և համ: Ես համոզված եմ, որ այս գործարանի արտադրանքը լավագույնն է այսօրվա շուկայում առաջարկվող ապրանքներից: